Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ առանց Իրանի մասնակցության ու քաղաքական կամքի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հնարավոր չէ: Այս մասին հայտնում է իրանական “Միհր”լրատվական գործակալությունը: Ռուհանին Իրանը անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը: “Մի ժամանակ թշնամին կարծում էր, թե Իրանը թույլ երկիր է, և որ նա կարող է ոչնչացնել այն, սակայն այսօր յուրաքանչյուրի համար պարզ է դարձել, որ Իրանը հանդիսանում է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը”,-ընդգծել է Ռուհանին:
