Վենեսուելայի իշխանությունները հրաժարվել են Պանամային վերադարձնել պարտքը:
Վենեսուելայի ՆԳՆ-ի ղեկավար Էլիաս Հաուայի խոսքով պարտքի 90%-ը գոյացել է մեքենայությունների հետևանքով:
Նախարարի հայտարարության համաձայն, Պանամայի ընկերություններից պարտքով գնված ապրանքների մեծ մասն այդպես էլ Վենեսուելա չի հասել: Դրա հետ կապված, Հաուան խոստացել է, որ Կարակասում մեքենայությունների փաստով գործ կհարուցի: Պանամայի նախարար Մարտինելին վենեսուելացի գործընկերոջը` Մադուրոյին կոչ է արել դիվանագիտական հարաբերությունների խզումը չօգտագործել որպես պարտքերից հրաժարվելու պատճառ: Նրա խոսքով, պարտքը մեկ մլրդ-ից ավելի է. որը կուտակվել է պանամական Կոլոնյան ազատ տնտեսական գոտու միջոցով արտահանվող ապրանքների շրջանակում:
Իսկ Կոլոնի գոտու ադմինիստրատորների գնահատման համաձայն, միայն Վենեսուելայի հետ առևտրի պարտքը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար:
Նշվում է, որ պարտքը կուտակվել է վենեսուելական ընկերությունների կողմից ապրանքի դիմաց դոլարով վճարել չկարողանալու հետևանքով: Agence France-Presse-ի տեղեկացմամբ, նման իրավիճակ է ստեղծվել դեռևս Չավեսի ժամանակ երկրում հաստատված տարադրամի սահմանափակումների պատճառով:
Tags: Պանամա, պարտք, վենեսուելա