Մարտի 11-ին Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում հանդես կգա հայտարարությամբ, տեղեկացնում են ИТАР-ТАСС-ի անանուն աղբյուրները: Տեղն ու ժամը դեռևս հայտնի չեն:
Վերջին անգամ Յանուկովիչը հանրության մեջ ներկայացել է փետրվարի 28-ին, նորից Ռստովում: Այն ժամանակ նա մամլո-ասուլիս տվեց, որի տեղն ու ժամը կրկին մի քանի անգամ փոխվեց օրվա մեջ: Այդ հանդիպմանը ավելի քան 200 լրագրող էր ներկայացել, սակայն Յանուկովիչին հարց տալ հաջողվեց նրանցից միայն 20-ին:
Այն ժամանակ Յանուկովիչն Ուկրաինայում տիրող իրավիճակն աղետալի որակեց ու դիմեց Կիևի իշխանություններին` “ուշքի գալու ու անօրենությունները դադարեցնելու” խնդրանքով: Նա հավելեց, որ իրեն տապալված նախագահ չի համարում:
Tags: Դոնի Ռոստով, Յանուկովիչ