Վերջին երկու շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 600 հազար դրամի վնաս

Շրջակա միջավայրՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն ՀՀ դրամի  վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է  600 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 928 հազար դրամ գումար:

Արագ արձագանքման խումբը օպերատիվ միջոցառումների ժամանակ հայտնաբերել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպք, ինչի արդյունքում կազմվել են 600 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի արձանագրություններ և հաշվարկվել 487 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության օրենսդարական պահանջները խախտելու համար Տավուշի մարզում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի երեք որոշում:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 18 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  և ՙՙՍևան ԱՊ՚՚ ՊՈԱԿ-ի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների ընթացքում առգրավվել է 7 տիրազուրկ ձկնորսական ցանց և 10 կգ ՙՙկարաս՚՚ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման փաստերով Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված 4 գործով  կայացվել է 400 հազար դրամի վարչական տուգանքի 4 որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

 Անկախ

Tags: