Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվեց ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոն՚՚բաժինը:
ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոնի՚՚ բացմանը մասնակցեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Վերջինս նշեց, որ գրադարանի հարկի տակ ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոն՚՚ բաժնի բացումը լավ նվեր է հատկապես ֆրանսալեզու ընթերցասեր հասարակայնության և ֆրանսերենը նոր ուսումնասիրել պատրաստվողների համար, ովքեր բնօրինակով ֆրանսերեն անընդհատ թարմացվող գեղարվեստական և մասնագիտական գրականություն ընթերցելու լայն հնարավորություն կունենան:
ՙՙԵս վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել կրթամշակութային օջախներին՚՚,- ասաց Արամ Սուքիասյանը:
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն էլ իր գոհունակությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին` մշտական աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:
Tags: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ՙՙՖրանկոֆոնիայի կենտրոն՚՚