Թայիփ Էրդողանի հեղինակությունը շարունակում է անկում ապրել

Թայիփ Էրդողան Վերջերս Թուրքիան ցնցեց վարչապետ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնց շնորհիվ օրեցօր նոր մանրամասներ էին բացահայտվում սկանդալային մեծ կաշառքի գործի վերաբերյալ: Սակայն վարչապետը ամենասկզբից էլ ժխտեց դրանց իսկությունը և հայտարարեց, որ ձայնագրությունները կեղծ են և ստոր մոնտաժի արդյունք են հանդիսանում: ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ քննության արդյունքում պարզվել է, որ ձայնագրությունների մեծ մասը իսկական են: Սրան հաջորդեց վարչապետի խոստովանությունը, որ նման խոսակցություններ իսկապես եղել են: Մասնավորապես նա հաստատեց, որ արդարադատության նախկին նախարարի հետ խոսել է նշանավոր թուրքական մեդիա ընկերության ղեկավար Այդին Դողանի գործին հետևելու մասին:

Նշենք, որ մարտի 30–ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննե են սպասվում: Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք շարունակում են խորանալ, անկասկած իրենց ազդեցությունը կթողներ ընտրությունների արդյունքների վրա, քանի որ երկրի բնակչության շրջանում մեծանում է դժգոհությունն ու անվստահությունը իշխող վերնախավի նկատմամբ:

Անկախ

Tags: