Հայտնի է դարձել Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպման ամսաթիվն ու վայրը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Էլմար Մամեդյարովի, Մուհամմեդ Ջավադ Զարիֆի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը կկայանա մարտի 14-ին Թուրքիայում` Վանում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են բոլոր ոլորտներում երեք երկրների համագործակցությանն ու տարածաշրջանային կապերին առնչվող հարցեր։
Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների առաջին հանդիպումն այս ձևաչափով կայացել էր Իրանի Ուրմիա քաղաքում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում։
Tags: ադրբեջան, Ահմեթ Դավութօղլու, Էլմար Մամեդյարովի, թուրքիա, իրան, Մուհամմեդ Ջավադ Զարիֆ
