Ժյուլ Վեռնի գրքի հազվագյուտ օրինակը վաճառվել է 2,664 դոլարով

Ժյուլ ՎեռնԺյուլ Վեռնի գիտական թեմատիկայով պատմվածքի հազվագյուտ օրինակը, որտեղ պատմվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի մասին՝ Նեյլ Արմսթրոնգի Լուսին ուղևորվելուց 100 տարի առաջ, վաճառվել է 2,664 դոլարով:

ՙՙԵրկրից դեպի Լուսինը՚՚ գրվել է 1865թ-ին և պատմում է մարդուն հսկայական հրանոթի մեջ Լուսին ուղարկելու փորձի մասին:

Երեք տղամարդիկ Լուսին են ուղևորվում Ֆլորիդայից, սակայն վերադառնալիս վայրէջք են կատարում Խաղաղ օվկիանոսում և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը փրկում են նրանց:

1969թ-ի իրական դեպքերի հետ ունեցած նմանությունների պատճառով գիրքը ստորագրել են NASA-ի մի շարք փորձագետներ:

Գրքի մեջ ստորագրած 25 փորձագետների շարքում է նաև Վերներ ֆոն Բրաունը, որը հանդիսանում է Սատուրն V հրթիռի ստեղծողը:

Գիրքը Բլումզբերիում տեղի ունեցած աճուրդի ժամանակ 2,664 դոլարով ձեռք է բերել եվրոպացի մասնավոր կոլեկցիոներ:

Այն վաճառվել է NASA-ի հրապարակած Երկրի լուսանկարի հետ միասին, որը 1968թ-ին լուսանկարել էր Բիլ Անդերսը Լուսնի շուրջը պտտվելիս:

 Անկախ

Tags: