Իլինոյսում գտնվող զինամթերք արտադրող ArmaLite ընկերությունը Միքելանջելոյի ամենահայտնի ստողծագործություններից մեկը հանդիսացող Դավիթի արձանը օգտագործել է իր գովազդում, որտեղ արձանի ձեռքին 3,300 դոլար արժողությամբ AR-50A1տեսակի դիպուկահար հրացան է պատկերված:
Գովազդը ուղեկցվում է ՙՙԱրվեստի գործ՚՚ բառակապակցությամբ:
Սակայն Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտնել է, որ ինքը դատական գործ կսկսի և կստիպի ArmaLite-ին գործածությունից հանել գովազդը:
Շաբաթ օրը Ֆրանչեսկինին Twitter-ի էջում գրել էր, որ գովազդը անօրինական է:
Ֆլորենցիայի պետական թանգարանի տնօրենը հայտնել է, որ Դավիթի կերպարի հեղինակային իրավունքները պաշտպանում է Իտալիան, և այն չի կարող առանց թույլտվության օգտագործվել:
Tags: Դավիթի արձան, զենքի գովազդ, Իտալիան