Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Էլմար ՄամեդյարովՓետրվարի 10-ին Փարիզում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը: Մամեդյարովը, ներկայացնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումը, նշել է, որ «հայկական կողմի կառուցողական մոտեցման բացակայությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացի խաղաղ ընթացքին և տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատմանը»: Վերջինս ընդգծել է նաև, որ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան «օկուպացված» տարածքներից՝  խաղաղ գործընթացը շարունակելու համար:

Tags: , ,