Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել այս շաբաթ: “Ղրիմում սպասվող հանրաքվեն անօրինական է: Մենք չենք կարող նման բան թույլ տալ, քանի որ դա անկայունություն կբերի Ուկրաինայում: Հետևաբար մենք պաժամիջոցներ կկիրառենք: Հնարավոր է, որ դրանք ուժի մեջ մտնեն հենց այս շաբաթ”,-հայտարարել է նախարարը: Վերջինիս ակնարկել է նաև, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը և համապատասխան քայլեր ձեռնարկի, պատժամիջոցների կիրառման հարցը կվերանայվի:
