Ստամբուլի դատնական իշխանությունները երեկ ազատ են արձակել 13 կալանավորի, որոնք մեղադրվում էին պետական հեղաշրջում նախապարաստելու փորձի մեջ: Ազատ արձակվածների թվում են փաստաբան Քեմալ Քերինչիզը, լրագրող Թունջայ Օզքանը, գրողներ, զինվորականներ: Նրանցից ոմանք դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Մարտի 7-ին որոշում կայացվեց Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուղայի ազատ արձակման վերաբերյալ, որը դատապարտվել էր նույն գործով:
Նշենք, որ այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում: Մարդիկ կորցրել են հավատը իշխանությունների ու արդարադատության նկատմամբ:
Tags: թուրքիա, կալանավոր, հեղաշրջման փորձ