Ադրբեջանն ինքը պետք է որոշի՝ ինչպես զարգացնել Եվրամիության հետ հետագա հարաբերությունները. Մալենա Մարդ

4“Ադրբեջանն ինքը պետք է որոշի՝ ինչպես զարգացնել Եվրամիության հետ հետագա հարաբերությունները”,- հայտարարել է Ադրբեջանում ԵՄ առալքության ղեկավար Մալենա Մարդը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ շահագրգռաված են քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մոտ ապագայում չի դիտարկելու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Պատասխանելով Ադրբեջանի և ԵՄ միջև միասնական օդային տարածքի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցին՝ Մարդը հայտարարել է, որ դրանք ոչ այնքան ինտենսիվ են, սակայն ԵՄ առաջարկները նախկինի պես շարունակում են մնալ սեղանին: “Մենք պատարստ ենք աշխատել Ադրբեջանի հետ և անցակցնել բանակցությունների հաջորդ փուլը”, -ասել է Եվրոպացի պաշտոնյան:

Tags: ,