Քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին Հրանտ Բագրատյանն անդրադարձավ մարտի քսաներկուսին կայանալիք հանրահավաքին ու կուտակային բաղադրիչին առհասարակ: Նրա խոսքում մասնավորապես ասված էր. “Իմ գործընկերները մարտի քսաներկուսին հանրահավաք են հրավիրում Ազատության հրապարակում: Ես միանում եմ նրանց: Նպատակ ունենք դարձնել այդ հանրահավաքը ծավալուն շարժում, և հույս ունեմ, որ այն կվերածվի Մայդանի: Քաղաքական մեծամասնություն, հարյուր անգամ ձեզ բացատրեցինք, բայց չեք հասկանում: Մենք միջինում ապրում ենք 74 տարի: Ստացվում է մեր կուտակած գումարները վերադարձվելու են մեզ ընդամնեը չորս տարի: Ձեր լեզվով ասած՝ սա գինեսի ռեկորդների մակարդակի ախմախություն է: Այսպես չեն կուտակում: Սա ավարտվելու է Սերժ Սարգսյանի հրաժարականով և նոր պառլամենտական ընտրություններով: Մենք ձեզ խնդրել ենք աղաչել ենք, և հիմա ես վերջին անգամ կոչ եմ անում սթափ նայել այս ամբողջին: Քառասուն տարի փող վերցնել, վեց տարի հետ տալ. այսպես չեն անում”, – եզրափակեց պատգամավորը:
–
Լարա Առաքելյան
