Ավստրիայի ոստիկանությունը կանգնեցրել է 42 ուղևոր տեղափոխող, սակայն ինը մարդու համար նախատեսված մեքենա:
Ուղևորներից 20-ը մեծահասակ, իսկ 22-ը երեխաներ են եղել: Նրանք հայտնել են, որ նույն ընտանիքի անդամներ են:
Մեծահասակներից 12-ը նստած են եղել նստատեղերին, իսկ մյուսները տեղավորվել են ուղեբեռի համար նախատեսված հատվածում:
Ֆրանսիական համարանիշներով մեքենան ուղևորվում էր Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք:
Ավստրիական ոստիկանությունը հայտնել է, որ ընտանիքի անդամներին մի քանի մեքենաներով տեղափոխել են կայարան և Գերմանիա ճանապարհել գնացքով:
Մեքենայի վարորդին ութ այլ ընտանիքի անդամների հետ թույլատրել են մեկնել Գերմանիա:
Վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք է սպասվում:
Tags: Ավստրիա, ոստիկանություն