Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանիները կարող են տարբերակել ռազմատենչ ցեղերին առավել խաղաղ մարդկանցից՝ պարզապես լսելով նրանց ձայների ձայնագրությունները:
Աֆրիկյան փղերը ոչ միայն տարբերակում են երկու տարբեր լեզուները, այլև տարբերում են կնոջ և տղամարդու, երեխայի և չափահաս մարդու ձայները:
Այս ամենը կենդանիները կարողացել են տարբերակել չնայած այն փաստին, որ ձայնագրությունները լսել են ընդամենը մի քանի վայրկյան:
Հետազոտողները փորձել են ձայնի և լեզվի միջոցով պարզել, թե որ տեսակի մարդիկ են նրանց վախեցնում:
Ձայներից ելնելով՝ կենդանիները որոշում են հարձակվել, թե շարունակել իրենց առօրյա կյանքը:
Փորձի համար հետազոտողները օգտագործել են երկու ցեղերի ներկայացուցիչների ձայների ձայնագրություններ: Այդ ցեղերից մեկը նախկինում ծեսերի ժամանակ սպանել է փղերին, իսկ մյուս ցեղը բարեկամաբար է վարվել նրանց:
Կենդանիները վախեցել են, երբ լսել են փղեր սպանող ցեղի ներկայացուցչի ձայնը: Նրանք նույնիսկ տարբերակել են այդ երկու ցեղերի լեզուները:
Ավելին՝ փղերը ավելի պաշտպանական դիրք են ընդունել՝ լսելով փղեր սպանող ցեղի տղամարդու, քան կնոջ ձայն:
Tags: Աֆրիկա, Փղեր
