Պահպանելով դարավոր ավանդույթները` հայկական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն և համարվում է աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը:
Խոհանոցը յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի առանձնահատուկ մասն է: Ազգային յուրաքանչյուր կերակրատեսակ արտացոլում է տվյալ ազգի վարած կենցաղավարությունը: Մեր խոհանոցը հենց բնորոշ է մեր կենցաղին, մեր ապրելակերպին:
ՙՙՀայերը առաջինն են եղել, որ լավաշ հաց են թխել` խոնարհվելով արև-թոնրին: Հազարամյակներ առաջ հայն առաջին գինին ու խաղողն է ստացել: Իմացել ենք ածիկ պատրաստել, մածուն ենք մերել `ստեղծելով մերան՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցոմ նշեց խոհարար Դավիթ Թովմասյանը:
Որ տարածաշրջանում,որ ապրում է տվյալ ազգը,նրա օրգանիզմն արդեն ադապտացված է և’ այդ բնակլիմայական պայմաններին, և’ այդ տարածաշրջանում աճող բոլոր բույսերին: Բազմազան աշխարհագրական և բնակլիմայական գոտիներ ունեցող Հայաստանում յուրաքանչուր կերակրատեսակ ունի իր որոշակի տեղանքը։
Խոհարարի համոզմամբ մեր խոհանոցը շատ բազմազան է, քանի որ մեր բնաշխարհը կամ մեր կլիման շատ հարուստ է: Բնությունը մեզ պարգևել է շատ մեծ հնարավորություն` օգտվելու իր բարիքներից:
Հայկական խոհանոցում գրեթե չեն օգտագործվում յուղեր, ճաշատեսակների մեծ մասը պատրաստվում է հալեցված կարագով, իսկ բուսական յուղն օգտագործվում է հիմնականում ձկնային և բանջարեղենային ճաշատեսակներում: Կարևոր առանձնահատկություններից է նաև օրգանական բանջարեղենի, համեմունքների, մրգերի, խոտաբույսերի և կանաչեղենի գործածությունը ինչպես թարմ, այնպես էլ չորացրած, թթու դրած և մարինացված վիճակում:
Հյուրընկալությունը և խորտկաբանությունը հայոց քաղաքակրթության անբաժանելի բաղադրիչն են եղել ու կան. պատահական չէ, որ մեզ կոչում են համեղ կերակուրների սիրահարներ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Հայկական խոհանոց