Գամբիայի նախագահ Յայա Ջամման հայտարարել է, որ իր երկիրը կհրաժարվի անգլերենից որպես պաշտոնական լեզու, հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները:”Մենք պատրաստվում ենք մեր սեփական լեզվով խոսել”,-հայտարարել է նա երկրի մայրաքաղաք Բանժուլայում արդարադատության նոր նախարարի երդման արարողության ժամանակ` չհստակեցնելով, թե Գամբիայում բնակվող ցեղախմբերից որ մեկի խոսվածքը կփոխարինի անգլերենին: Հետաքրքրական է, որ 48-ամյա առաջնորդը, իր միտքն անգլերենով է հայտնել:
Գամբիայի բնակչության 40%-ը խոսում է մանդինկա լեզվով, 34%-ը` ֆուլույով, իսկ նախագահի համար մայրենի է հարևան Մալիում ընդունված մանինկա լեզվի բամբարա խոսվածքը:
2008-ին Ջամման գեյերին ու լեսբուհիներին ուլտիմատում հայտարարեց` սպառնալով “գլխատել” Գամբիայի ցանկացած համասեռականի: 2 տարի անց ԵՄ-ն հրաժարվեց Գամբիային 22 մլն եվրո տրամադրել, պատճառաբանելով, որ այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան: Անցած տարի, հոկտեմբերին Գամբիան ցնցել է Միությանը` դուրս գալով բրիտանական 54 նախկին գաղութների բլոկից:
Այս ելույթում նախագահ Ջամման հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան “բարոյական իրավունք “ չունի մարդու իրավունքների մասին դատելու, որտեղ էլ այն լինի.”Ինչն է բրիտանացիներին Գամբիա բերել: Առաջին հերթին` փղոսկրի վաճառքը. չէ՟ որ այստեղ շատ փղեր կան: Իսկ դա ավարտվել է փղերի ոչնչացմամբ ու նրանք անցել են աֆրիկացիների վաճառքի: Բրիտանացիներն օրինականացրել են ստրկությունը”:”Միակ բանը , որ նրանցից մնացել է` ցավոք, անգլերենն է”:
Tags: Գամբիա