Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական ռաջնությունում խաղացված 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլևը: Նա վաստակել է 7 միավոր: 6-ական միավորով 2-14-րդ տեղը բաժանողների խմբում են Հայաստանի ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը և Վլադիմիր Հակոբյանը: 9-րդ տուրում նրանք կխաղան իրար հետ:
Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանն ունեն 5,5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Քալաշյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-ական միավոր:
Tags: Եվրոպայի առաջնություն, Հրանտ Մելքումյան, շախմատ, Վլադիմիր հակոբյան