100 մլն դոլար, գրեթե 10 տարվա բանտարկության փոխարեն. հենց այդքան գումար է պահանջում Միսսուրի նահանգի 29-ամյա Ռայան Ֆերգյուսոնը` ոստիկանությունից ու դատախազությունից, որի աշխատակիցները տղամարդու կարծիքով, միտումնավոր թաքցրել ու ոչնչացրել են իր գործի հանցանշանները ու, դատավճռի համաձայն, նա պետք է երկար ժամանակ անցկացներ ուղղիչ հիմնարկում:
2005-ին տղամարդուն 40 տարվա ազատազրկման դատապարտեցին տեղի թերթերից մեկի սպորտային մեկնաբանի սպանության համար: Դատավճիռ էր կայացվել ականատեսների վկայությունների հիման վրա, որոնք հետագայում փոխել էին: 2013-ին վճռաբեկ դատարանը Ֆերգյուսոնին մեղավոր ճանաչեց ու շատ չանցած` նա ազատ արձակվեց ու հիմա շարունակում է արդարության հասնել: Իրավապաշտպան մարմիններին ներկայացված հայցում 13 մարդու անուն է նշվում:
“Ռայանին մեծ վնաս է հասցվել այդ գործով: Բացի այդ նա բարոյական ու զգացմունքային կորուստ է կրել` տարիներ հեռու գտնվելով հարազատներից ու բարեկամներից”:
Ի դեպ, ԱՄՆ-ում եղել են դեպքեր, երբ սխալմամբ դատապարտված մարդիկ խոշոր դրամական փոխհատուցումներ են ստացել:
Tags: ազատազրկում