Ժիրինովսկին առաջարկել է ռուական այբուբենը մաքրել “անճոռնի տառից”

o_754910ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հերթական անգամ հանդես է եկել անսովոր նախաձեռնությամբ: Նա առաջարկել է ռուսերեն այբուբենից հանել “ы” տառը: Նրա խոսքով, նման տառ գոյություն չունի ոչ մի եվրոպական լեզվում: Բացի այդ, հաճախ այդ տառը չեն կարողանում արտաբերել երեխաները:

“Պետք է հեռացնել այդ անճոռնի, ասիական տառը, դրա համար մեզ Եվրոպայում չեն սիրում…Դա մոնղոլներից է մեզ անցել, ոչ մի եվրոպական լեզվում “ы” տառ չկա: Դա  կոկորդային հնչյուն է, այդպես կենդանիներն են ասում “ы”-ы”: Նրա խոսքով, այդ անճոռնի տառը հանգիստ կարելի է փոխարինել սովորական “ի”-ով:

Ավելի վաղ Ժիրինովսկին հանդես է եկել մեկ այլ առաջարկությամբ`”ծխողներին հիվանդ մարդ համարել” ու նրանց ծխախոտ վաճառել միայն համապատասխան դեղատոմսով:

Նոր տարուց հետո Ժիրինովսկին հայտարարեց, որ պետք է արգելել “Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ”-ը, որովհետև  ֆիլմի հերոսները չարաշահում են սպիրտային խմիչքները: Իսկ Սբ Վալենտինի նախօրեին նա սիրահարներին հիշեցրեց, որ համբուրել  կարելի է միայն ճակատը, իսկ համբույրի տեղը պետք է սպիրտով մաքրվի:

Անկախ

Tags: ,