Խանտի Մանսիյսկում Լևոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը և համարվում է հաղթողի հիմնական հավակնորդ

լևոն արոնյանԱյսօր Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը 8 մասնակիցները կնստեն խաղասեղանների առջև:

Լևոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը և համարվում է հաղթողի հիմնական հավակնորդ: Նրա վարկանիշն է՝ 2830: Ըստ վարկանիշի Լևոնին  հաջորդում են`  ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2787), բուլղարացի Վեսելին Տոպալովը ( 2785), Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը (2770),  ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը ( 2766), Պյոտր Սվիդլերը (2758), ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը (2757), ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը (2709):

Մարտի 13-ին առաջին տուրում կմրցեն Անանադ- Արոնյան, Անդրեյկին- Կրամնիկ, Կարյակին –Սվիդլեր, Մամեդյարով – Տոպալով զույգերը:

Մրցաշարի հաղթողը 2015-ին կխաղա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:

Խաղերի օրերը՝ մարտի 13-15, 17-19, 21-23, 25-27, 29-30

Հանգստյան օրերը՝ մարտի 16, 20, 24, 28
Տուրերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով՝ 13:00-ին։

Անկախ

Tags: , ,