Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի ռազմա-ծովային նավատորմը կազգայնացվի, հայտարարել է Ղրիմի հանրապետության վարչապետ Սրեգեյ Աքսյոնովը:
“Նրանց նավերը մենք չենք պատրաստվում բաց թողնել, մենք ոչ միայն ուկրաինական նավատորմը այնտեղ կպահենք, այլև “Չեռնոմորնեֆտեգազ”-ի ելքն ենք փակել”,-հայտնել է վարչապետը նոր տեղեկատվական “Կրիմինֆորմ” գործակալությանը տված հարցազրույցում:
“Որոշ բաներ էլ կազգայնացվեն, ոչ թե մասնավոր սեփականությունից, այլ ընդերքօգտագործման օբյեկտներից: Ասենք, որոշում կընդունվի արեգակնային էլեկտրակայանների վերաբերյալ, դրանք կփոխանցվեն Ղրիմի հանրապետության հաշվեկշռին”:
Tags: ազգայնացում, Ղրիմ, նավատորմ