Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Իրան։ Առաջիկա այցի առնչությամբ պատրաստվում է այցի օրակարգը՝ նախագահների գրաֆիկին համապատասխանեցված, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիա Աֆհամը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են, և շարունակում են զարգանալ։ “Այդ մասին է վկայում նաև թուրքական սահմանամերձ քաղաքում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործախարարների հանդիպում անցկացնելու մտադրությունը”,-ասել է նա։
Աֆհամն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի այցը կարող է շրջադարձային լինել երկու երկրների հարաբերությունների համար։ “Համապատասխան կառույցներն աշխատում են այցի կազմակերպման ուղղությամբ”,- ասել է նա։
Tags: ադրբեջան, Իլհամ Ալիև, իրան, Հասան Ռոհանի