Ճապոնիայի Թիբա պրեֆոետուրայում, Նագարեյամայում, տեղի իշխանությունները որոշել են սիրահարներին սերթիֆիկատներ հանձնել, որոնցում կարելի է զգացմունքների ու սիրո օբյեկտի մասին տեղեկություններ գրանցել:
Փաստաթուղթը ստանալով, անհրաժեշտ է անուն, ամսաթիվն ու սիրեցյալի հետ առաջին հանդիպման ամսաթիվը գրանցել.ինչպես նաև մի քանի հարցի պատասխանել, ասենք` սերթիֆիկատի տերը մինչ այդ սիրային հարաբերություն ունեցել է, թե ոչ: Հետաքրքրական է, որ սերթիֆիկատ ստանալու համար պարտադիր չէ փոխադարձ սիրո արժանացած լինի դիմորդը:
Այդ փաստաթուղթը որևէ իրավական արժեք չունի: Սակայն իշխանությունները հույս ունեն, որ նման սերթիֆիկատների ձևակերպումը սիրահարներին կգրավի ու, գուցե նաև ծնելիությունը խթանի:
Թե քանի մարդ է դիմել սերթիֆիկատ ստանալու` չի ճշտվում: Սակայն, սերթիֆիկատ կարող են ստանալ ոչ միայն քաղաքացիները, այլ նաև ոչ ճապոնացիները: Ձևաթղթի օրինակը հասանելի է համացանցում ու այն կարելի է լրացնել ու ինքնուրույն տպել:
Անկախ
Tags: ճապոնիա