Թուրքիայում ազատ է արձակվել “Էրգենեքոնի” գործով դատապարտված գեներալ Վելի Քյուչյուքը: Պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրվող Քյուչյուքից բացի ազատության մեջ են հայտնվել նույն գործով կալանավորված Ֆուադ Սելվին, Սերդար Օզթյուրքը և Լևենթ Էրսյոզը:
Ստամբուլի դատարանի այս որոշումը առաջացրել է հասարակության դժգոհությունը: Շատերը բողոքում են, որ երկրում այլև հավատ չի մնացել արդարադատության նկատմամբ և հանցագործները հաճախ կարող են անպատիժ մնալ: Թուրքիայում հասունանում է հակակառավարական ելույթների նոր ալիք, որը իշխող վերնախավի համար հղի է անկանխատեսելի վտանգներով:
Tags: Թուրք գեներալ, Վելի Քյուչյուք