“Երկնքում մեզ հսկում է Հեյդար Ալիևը, իսկ երկրի վրա՝Իլհամ Ալիևը”. ցույց Ադրբեջանում

ցույց ադրբեջանումՄարտի 12-ին Ադրբեջանում վաճառականները բողոքի ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններից մեկի առջև: Ոստիկանության աշխատակիցները ցրել են ցուցարարներին: Վաճառականները ցույցի ժամանակ պարզել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի դիմանկարները: Լրագրողների հարցերին ցուցարարները պատասխանել են հետևյալ կերպ. “Երկնքում մեզ հսկում է Հեյդար Ալիևը, իսկ երկրի վրա՝Իլհամ Ալիևը”, հաղորդում է “Հագին” կայքը:

Մետրոպոլիտենի նոր ղեկավար Զաուր Հուսեյնովը հրամայել է գետնանցումներում քանդել առևտրի կետերը: Դրանց աշխատակիցներին զգուշացրել են առաջիկա քանդման մասին, որը կիրականացվի մինչև մարտի 31-ը: Սակայն այդ հանգամանքը զայրացրել է աշխատակիցներին, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի:

Ըստ “Ազադլըխ” կայքի՝ ոստիկանները ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 5 ցուցարար ձերբակալվել է:

Անկախ

Tags: , , ,