Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով այսօր ընդունված օրենքների նախագծերի փաթեթին, որով թույլատրվում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ, հետաքրքրվեց, թե պատրաստվու՞մ է արդյոք կառավարությունը հնգօրյա ժամկետում Ազգային ժողով ուղարկել նախագծերի վերաբերյալ կառավարության ազդեցության գնահատականը, ինչն օրենքի պահանջ է, սակայն դեռևս չի կատարվել:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ տեղի է ունեցել վրիպակ, և գնահատականը կներկայացվի Աժ հնարավորինս շուտ:
Աղվան Վարդանյանը նաև ուզում էր իմանալ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի դիրքորոշումը օրենքի այս փոփոխության վերաբերյալ, բայց քանի որ հարցին պատասխանեց Վաչե Գաբրիելյանը, պատգամավորը հույս հայտնեց, որ Դումանյանի դիրքորոշումը եթե ոչ այս դահլիճում, ապա որևէ այլ ձևով կհնչի:
Tags: Ազգային ժողով, Աղվան Վարդանյան, դերենիկ դումանյան
