Հետազոտողները պարզել են, որ խելացի մարդիկ ավելի շատ են վստահում այլոց, քան ավելի քիչ խելացիները, քանի որ նրանք ավելի լավ են հասկանում մարդկանց բնավորությունը:
Օքսֆորդի համալսարանի հետազոտողները կարծում են, որ խելացի մարդիկ ավելի վստահող են նաև այն պատճառով, որ ավելի լավ են գլուխ հանում տարբեր իրավիճակներից:
Պարզվել է, որ ավելի շատ վստահող մարդիկ ավելի առողջ ու ավելի երջանիկ են:
Սակայն հետազոտողները չեն բացատրել վստահության և առողջության, վստահության և երջանկության միջև կապը:
Գիտնականները հետազոտության համար ուսումնասիրել են յուրաքանչյուր մեկ կամ երկու տարին մեկ անգամ կազմակերպվող Ընդհանուր հասարակական հարցումների արդյունքները:
Վերոնշյալ հարցումները անց են կացվում 1970-ականներից ի վեր, որոնց միջոցով հետազոտվում են մարդկանց սոցիալական դիրքը, նրանց պահվածքը և սոցիալական վերաբերմունքը, ինչպես նաև նրանց մտավոր կարողությունները:
Tags: Խելացի մարդիկ, Օքսֆորդի համալսարան