ՆԱՍԱ-ն երկրագունդը փրկող սարքի համար 35,000 դոլար է առաջարկել

աստերոիդՀամաշխարհային առաջատար տիեզերական գործակալությունը երկրագունդը փրկելու համար փնտրում է աստերոիդի որսորդների:

ՆԱՍԱ-ն 35,000 դոլար է առաջարկել ցանկացած մարդու, ով կկարողանա առաջիկա վեց ամիսների ընթացքում ստեղծել համակարգչային կոդ, որը կտարբերակի կյանքի համար վտանգ ներկայացնող աստերոիդներին:

Այս քայլով տիեզերական գործակալությունը հույս ունի նկատել այնպիսի վտանգավոր աստերոիդները, ինչպիսին 66 միլիոն տարի առաջ ոչնչացրել էր դինոզավրերին:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում ՆԱՍԱ-ն փնտրում է Երկրի մոտակայքում գտնվող 1կմ-ից մեծ չափեր ունեցող աստերոիդներին և պնդում է, որ դրանց 98 տոկոսը արդեն հայտնաբերվել են:

Սակայն ներկայիս աստերոիդներ փնտրող սարքերը կարող են հետևել Արեգակի շուրջը պտտվող օբյեկտների միայն մեկ տոկոսին:

Ներկայումս շուրջ 100 մարդ կա, որ յուրաքանչյուր օր հետևում են աստերոիդների և գրանցում դրանց չափերն ու արագությունը:

ՆԱՍԱ-ն ցանկանում է բազմապատկել այդ մարդկանց թիվը՝ հատկապես Աֆրիկայում և Ասիայում աշխատանքներ իրականացնելու համար. այս հատվածում աստերոիդների գրանցումներ չեն իրականացվում:

 Անկախ

Tags: , ,