Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին 9-րդ տուրի հանդիպումները: Առաջատարը` ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլևն է, որն ունի 7,5 միավոր: Նրանից կեսական «քայլով» ետ են մնում թուրք Դրագան Սոլակը, Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը:13 շախմատիստներ, այդ թվում Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը 6,5-ական միավորով բաժանում են 4-16-րդ տեղերը:
Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Աղասարյանն ունեն 5,5-ական միավոր:
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր, սակայն մերոնք ետ են մնում առաջատարներից:
Tags: Եվրոպայի առաջնություն, շախմատ, սպորտ