Կնոջ դերը միայն երեխա ունենալն ու տնային տնտեսությամբ զբաղվելը չէ. Սամվել Առաքելյան

imagesԳոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական: Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ։

Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ:

ժամանակակից սպորտում կանայք շատ մեծ դեր են կատարում եւ կանանց սպորտն ավելի արագ է զարգանում, քան տղամարդկանցը:

ՙՙԱրագաուժային վարժություններում կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ նրանց մարմինը համեմատաբար փոքր է՝ մկանային համակարգը 24%-ով զիջում է տղամարդուն: Սակայն երբ համեմատվում են հավասար մկանաչափ ունեցող կինն ու տղամարդը, կինն ավելի ուժեղ է՚՚, -Անկախի հետ զրույցում նշեց մարզիչ Սամվել Առաքելյանը:
Կնոջ դերը միայն երեխա ունենալն ու տնային տնտեսությամբ զբաղվելը չէ: Կանոնավոր սպորտով զբաղվող աղջիկները զգացմունքային առումով ավելի հանգիստ են, քան նրանք, ովքեր պասիվ կյանք են վարում:

Մարզիչի համոզմամբ կանայք տղամարդկանց հետ հավասար հիմունքներով կարող են մշտապես զբաղվել սպորտով: Պրոֆեսիոնալ սպորտը նրանց չի խանգարի ոչ մի պարագայում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,