Չինական արբանյակը “լողացող կասկածելի օբյեկտներ” է հայտնաբերել Malaysia Airline ընկերությանը պատկանող անհետացած “Բոինգի” ենթադրվող անկման վայրում: Դրա մասին գրել է CNN-ը` հղում անելով չինական լրատվական “Սինհուա” գործակալությանը:
Կասկածելի օբյեկտների լուսանկարները տեղադրված են Չինաստանի Գիտության ազգային ադմինիստրացիայի , տեխնոլոգիայի ու պաշտպանության նախարարության արդյունաբերության կայքում: Դրանցում երևում են 13×18 մ, 14×19մ և 24×22մ չափսերով բեկորեներ:
Կայքում նշված են հատյնաբերված օբյեկտների կոորդինատները`105.63 աստիճան արևելյան երկարության ու 6,7 աստիճան հյուսիային լայնության, ինչը համապատասխանում է Վիետնամի հարավային վերջավորության ու Մալազիայի հյուսիս-արևելքի` Հարավ-Կորեական ծովի ու Սիամական ծոցի հետ հանդիպման վայրին: Այդ կետը գտնվում է մոտ 200 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ վերջին անգամ ինքնաթիռը կապի է դուրս եկել:
Ինչպես նշում է գործակալությունը, պատկերները ստացվել են մարտի 9-ին, արբանյակից: Իսկ թե ինչու են դրանք միայն մարտի 12-ին հայտնվել կայքում` տեղեկություն չկա:
Կուալա-Լումպուրուից Պեկին ուղղություն վերցրած մալազիական ընկերությանը պատկանող Boeing 777-200ER –ը ռադարներից անհետացավ մարտի 8-ին: Ինքնաթիռում 239 ուղևոր ու անձնակազմից 12 անդամ կար:
Tags: ինքնաթիռ, վթար