Մարիխուանա Ուրուգվայում կաճեցնեն Պաշտպանության նախարարության հողերում

pic_fba6798aca4ba1a4d5bef09c7bad76b1Ուրուգվայի իշխանությունները դիտարկում են մարիխուանայի աճեցումն այդ երկրում լրիվ օրինականացնելու հնարավորությունը 2013-ից, երկրի Պաշտպանության նախարարությանը պատկանող հողերում, հայտնել է Reuters-ը, հղում անելով Ուրուգվայի պաշտպանության նախարար Էլեութերիո Ֆերնանդեսի հայտարարությանը:

Նա հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության հողերում մարիխուանայի պլանտացիայի տեղակայումը հնարավորություն կտա հուսալի պաշտպանություն ապահովել:

Ավելի վաղ երկրի իշխանությունները բազմիցս են նշել, որ ամեն բան կանեն, որ երկրի տարածքում աճեցված մարիխուանան արտասահմանում չհայտնվի: Նշվածն իրականացնելու համար բոլոր միջոցառումների ցուցակը Ուրուգվայը պլանավորում է ներկայացնել ապրիլին: Բացի այդ, կնշվի նաև, թե ինչ սորտեր են թույլատրված աճեցնել ու ինչպես  են տրվելու դրա աճեցման արտոնագրերը:

Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որն ամբողջությամբ օրինականցրել է մարիխուանան: Օրենքը թույլ է տալիս ոչ միայն օգտագործել մարիխուանա, աճեցնել ու վաճառել ոչ կոմերցիոն նպատակով, այլև կոմերցիոն նպատակով աճեցում` պետության հսկողությամբ: Մարիխունան,  ընդունված օրենքի համաձայն, կվաճառվի դեղատներում` պետության  սահմանած գներով, իսկ այն ձեռք բերել կարող են միայն չափահասները` սահմանափակ քանակությամբ: Օտարերկրացիներին մարիխուանա վաճառել օրենքը չի թույլատրում:

Անկախ

Tags: ,