Հետազոտող Սինդի Չանը վստահեցնում է, որ այն կանայք, ովքեր երազում են բարեկազմ կառուցվածքի ու զզվեցրած ավելորդ քաշից ազատվելու մասին, պետք է հաճախակի զայրանան, ափերից դուրս գան ու հուսահատ սկանդալներ սարքեն:
Գուցե հենց այդ պատճառով է, որ մենք հաճախ գեղեցիկ կառուցվածքով ու ծայրահեղ սկանդալային, անզուսպ բնավորությամբ կամ էլ բարի, քնքուշ ու բարեհամբույր հաստլիկ կանանց ենք հանդիպում:
Այդ հարցին նվիրված ուսումնասիրությունը, որն անց են կացրել Փենսիլվանիայի, Դյուկի ու Կոլորադոյի համալսարանների մասնակցությամբ ցույց տվեց, որ հասարակական բարոյական որոշ սկզբունքներից հրաժարումը կարող է նվազեցնել ախորժակը: Ասենք, եթե մարդուն ասեն, որ նա դիտելու է անպարկեշտ ֆիլմ` արյունապղծության տեսարաններով, ապա նա ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի ոչ թե ուտելիքի, այլ այդ ֆիլմի վրա: isra.com
Tags: զայրույթ, ուսումնասիրություն