Զանգելանի շրջանի տեղահանվածների մի ընտանիք բռնի ուժով վտարվել է Նավթային ակադեմիայի հանրակացարանից, “Յենի Մուսավաթ” թերթին տեղեկացրել է Սուրայա Բալլըևի ընտանիքի ներկայացուցիչը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին, հաղորդում է “Հագին” կայքը:
Ըստ նրա՝ նրանք հերթագրված են եղել բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանի համար. “Մենք հաշվառվել էինք դեռևս երկու տարի առաջ: Ասել են՝ հենց որ շենքը կառուցվի, մեզ կտեղափոխեն այնտեղ: Իսկ այժմ մեզ այսպիսի դրության մեջ են դրել”:
“Մեզ վտարել են առանց որևէ պատճառի, թույլ չեն տվել նույնիսկ մեր իրերը վերցնել: Պետք է նախօրոք տեղեկացնեին: Ամուսինը բողոքել է, ինչին պատասխանել են, որ հրամանը “վերևից” է տրվել: Մենք մնալու տեղ չունենք և հրաժարվեցինք հեռանալ հանրակացարանից, մինչև ուրիշ բնակարան չտրամադրեն: Բայց նրանք ամուսնուս տարան անհայտ ուղղությամբ: Մինչև հիմա հայտնի չէ՝ուր են տարել”,-ասել է նա:
Ընտանիքի կինը՝ 4 երեխայի մայրը, հայտարարել է, որ եթե իրենց խնդրին լուծում չտան, ինքնասպանություն կգործի նախագահի աշխատակազմի շենքի առջև:
Tags: ադրբեջան, ինքնասպանություն