Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն երեկ Սիիրտում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ պատասխանել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հնչեցրած այն մեղադրանքներին, թե ինքը արտասահմանյան բանկերում հաշիվներ ունի: «ԺՀԿ-ի առաջնորդը ինձ հետ կապված նոր բան է հնչեցրել, թե իբր հաշիվ ունեմ Շվեյցարիայի բանկում: Եթե դու մի փոքր անգամ խիղճ ունես, ապա այդ բանկերից հաշիվները հանիր, այնտեղ եղած գումարն էլ քեզ կտամ, դու աղքատ ես»,-ասել է Էրդողանը:
ՏԻՄ ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ ներքաղաքական դրությունը Թուրքիայում գնալով ավելի է լարվում, և դժվար է ասել, թե դեռ ինչ զարգացումներ են սպասվում:
Tags: Թայիփ Էրդողան, թուրքիա