Օգոստոսի 10-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ տեղի կունենան

Գյուլ,ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսի 10-ին Թուրքիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Եթե թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հավաքել բավարար քանակով ձայներ, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Նշենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլը այս պաշտոնում է գտնվում արդեն 7-րդ տարին: 2010 թվականի սահմանադրական փոփոխությունների շնորհիվ այս տարի երկրի նախագահը առաջին անգամ ընտրվելու է ժողովրդի քվեարկությամբ, այլ ոչ թե խորհրդարանի կողմից, ինչպես եղել է հանրապետության հիմնադրման սկզբից ի վեր: Աբդուլահ Գյուլը կարող է երկրորդ անգամ ընտրվել նախագահ՝ այս անգամ արդեն 5 տարի ժամկետով: Վարչապետ Թայիփ Էրդողանը ևս հավակնում է այս պաշտոնին, սակայն միայն այն պայմանով, որ երկիրը անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի:

Tags: ,