Արթուրը ատրճանակի բռնակով հարվածել է Գագիկի դեմքին

ատրճանակի բռնակով հարվածել էՕրերս հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք”  ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ   մարտի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակի բռնակով ինքն է հարվածել Գագիկ Ա.-ի դեմքին` պատճառելով  վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

 

Tags: , ,