Օրացույցի այս օրը

1914Օրացույցի այս օրը

-         Այսօր Քնի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այն նշվել է 2008-ի մարտի 14-ին ու, այդ օրվանից,  այն անց է կացվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության  քնի ու առողջության խնդիրների հարցերով  նախագծի շրջանակներում:

Քունը գոյության կերպ է:  Քնի ճիշտ ընթացքի դեպքում օրգանիզմը վերականգնում է ցերեկային ակտիվության ժամանակ ծախսած ուժերն ու կարգի է  բերում վիճակը: Դրա համար էլ առողջ մարդն արթնանում է  թարմության  զգացումով:

-         Մարտի 14-ը Գետերի միջազգային օրն է, որն ավելի վաղ Ամբարտակների դեմ պայքարի, հանուն գետերի, ջրի ու կյանքի անվանումն ուներ: Հակաամբարտակային շարժումը սկիզբ է առել 1998-ին: Այդ օրն աշխարհի ավելի քան 20 երկրներում 50 ակցիաներ  կազմակերպվեցին: Առաջին տարին 10 հազար մարդ մասնակցեց ցույցերին, իսկ հաջորդ տարի այդ թիվը տասնապատկվեց:

 

-         Այսօր նաև “ π” թվի միջազգային օրն է: Առաջին անգամ օրը նշվել է 1988-ին, Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիում գիտա-մասսայական թանգարանում: Այդ ոչ պաշտոնական օրը հորինել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարի Շոուն, որը նկատել է, որ ամսաթվի գրանցման ամերիկյան համակարգում (ամիս/թիվ), մարտի 14-ը` 3/14-ը համընկնում է   π թվի առաջին դասակարգման հետ  π = 3,14…

Այդ անսովոր թվին հանդիպում ենք տարրական դասարաններում, երբ սկսում ենք սովորել շրջանն ու շրջագիծը: π  մաթեմատիկական մեծություն է, որն արտահայտում է շրջագծի երկարության հարաբերությունը նրա տրամագծի նկատմամբ: Թվային արտահայտությամբ π –ն սկսվում է  որպես 3,141592… ու անսահման մաթեմատիկական շարունակություն ունի:

Անկախ

Tags: