Երևանում անցկացվող շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստների մասնակցությամբ հանդիպումները:
Վլադիմիր Հակոբյանը պարտվեց Վլադիմիր Ֆեդոսեևին, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:
Իսկ ահա, մրցաշարային աղկուսակը գլխավորող Ալեքսանդր Մոտիլյովը պարտության մատնեց Իլյա Սմիրինին, միավորների իր պաշարը հասցրեց 8,5-ի և մեծ հնարավորություններն ունի առաջին տեղը գրավելու: Դրա համար բավական է, որ վերջին տուրում նա կես միավոր վաստակի:
5 շախմատիստներ հավաքել են 7,5 միավոր: Մելքումյանն ու Սարգսյանն ունեն 7-ական միավոր: Նրանք 7-16-րդ տեղերը բաժանողների խմբում են: Արման Փաշիկյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ավետիք Գրիգորյանը ձեռք են բերել 6,5-ական միավոր:
Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Tags: Եվրոպայի առաջնություն, շախմատ, սպորտ