Գիտնականների խումբը, որին հովանավորում է Բիլլ Գեյթսը, վերջապես ավարտել է Blue Diversion անվանումով էկոլոգիապես մաքուր զուգարանի ստեղծման աշխատանքները: Զուգարանը մշակվել է Աֆրիկայի ու Ասիայի շոգ երկրների համար, որտեղ ոչ միայն մաքուր ջրի, այլև սանտիտարիայի լուրջ խնդիրներ կան: Զուգարանը փաստորեն, անկորուստ է աշխատում ու ավելին, զտիչների խելացի մշակված համակարգի շնորհիվ նվազագույն քանակությամբ է ջուր ծախսում:
Նոր զուգարաններում հետևյալ կերպ է կատարվում ողջ գործընթացը. երբ զուգարանակոնքը հատուկ տակառիկից լցված ջրով լվացվում է, մարդու կենսագործունեության արգասիքները անցնում են տրոհման բազմաշերտ համակարգով: Մաքրման առաջին փուլում տեղի է ունենում տրոհում. արտաթորանքը վերածվում է մի զանգվածի, որից անջատվում է ջուրը: Տրոհման ու ջրազրկման փուլում ջուրն անցնում է զտման բազմաշերտ համակարգ: Զտված ջուրը այնուհետև ախտահանվում է, դրա մեջ ոչնչանում են բոլոր մանրէներն ու վարակները, որից հետո այն կրկին լցվում է ընդհանուր տակառիկի մեջ ու պատրաստ է կրկին օգտագործման:
Դրանից հետո մնացյալ արգասիքը հատուկ ռեակտոր է մտնում, որտեղ վերջնատրոհում է կատարվում ու հատուկ պլաստիկե փաթեթի մեջ լցվում: Մի փաթեթը կարող է ծառայել մի քանի տասնյակ մարդկանց:
Մեկ զուգարանը նման 5 պատիճ ունի, որոնք աշխատանքի վերջում կարելի է հանել ու մաքրել , իսկ պատիճի պարունակությունը կիրառել որպես պարարտանյութ գյուղատնտեսության մեջ, իսկ դրա մեջ առկա բոլոր վտանգավոր տարրերն արդեն մաքրման փուլում հեռացված կլինեն:
Ինչ վերաբերում է մեզին, ապա այն նույնպես կանցնի նույն բազմաշերտ մաքրման համակարգով ու կվերածվի պինդ ագրեգատային վիճակի, և նույնպես կտեղափոխվի թափոնաբաժին:
Մանսագետները հույս ունեն, որ Blue Diversion, հնարավորություն կստեղծի Երկրագնդի խնդրահարույց տարածշրջաններում բարելավելու սանիտարական պայմանները:
Tags: Ասիա, Աֆրիկա, Բիլլ Գեյթս, կենսազուգարան