Օրերս Թուրքիայում 269 օր կոմայի մեջ գտնվելուց հետո մահացավ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված 15-ամյա Բերքին Էլվանը: Վերջինիս մահը երկրում առաջ բերեց հակակառավարական դժգոհությունների նոր ալիք: Բերքինի հիշատակին նվիրված ակցիան կարողացավ հաշված օրերի ընթացքում հավաքել անհրաժեշտ 57 հազար դոլարը և հայտարարություն տեղադրել «New York Times» հեղինակավոր հանդեսում: «Բերքին Էլվանի համար արդարություն չկա» վերնագիրը կրող հայտարարության մեջ ասված է. «Ոչ մի քաղաքական հեղինակություն, անձնական հարստություն կամ էգո այս երեխայի կյանքից թանկ չէ: 15-ամյա Բերքին Էլվանը արցունքաբեր գազից վնասվածք ստանալով գլխի շրջանում 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացավ: Էրդողանի «հերոս» ոստիկանները նրան կրակել են, երբ նա գնում էր հաց գնելու: Սրա պատասխանատուները խիղճ չունեն: Դու գործի դիր քո խիղճը: Արդարության համար ձայն բարձրացրու: #Berkinihatırla»:
Tags: թուրքիա
