ԱՄՆ-ի Դալաս քաղաքի տեխասյան համալսարանում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը գրավեց 2-րդ տեղը: Նա 9 հանդիպումներից 5-ը գրանցեց իր օգտին, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և վաստակեց 7 միավոր:
Նույնպիսի ցուցանիշով հաղթող դարձավ լեհ գրոսմայստեր Բարտլոմեյ Մաչեան:
Սամուել Սևյանը 5 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը:
Tags: Դալաս, շախմատ, սպորտ, Վարուժան Հակոբյան