Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը նշանավոր անգլիական «The Guardian» հանդեսում հրապարակված «Ով էլ որ հաղթի Թուրքիայում ընթացող ուժային պայքարում, ժողովրդավարությունը այժմվանից վիրավոր է» վերնագրով իր հոդվածում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Մանկությունից ի վեր թուրքերը հարգում են իրենց պետությանը, նույնիսկ այն աստիճան, որ իրենց երեխաներին տալիս են «Դևլեթ» պետության անունը: Այսօր արդեն պետության նկատմամբ հարգանքը մինչ այժմ մեր տեսած ամենացածր մակարդակի վրա է գտնվում: Ուժի համար պայքարը գնալով թեժանում է, իսկ թուրք ժողովուրդն իրեն դավաճանված ու լքված է զգում: Երբ փղերը պատերազմում են, տուժում են խոտերը: Որ կողմն էլ հաղթի, ժողովրդավարությունը Թուրքիայում այժմ արդեն վինասված է»,-գրել է Շաֆաքը:
