Ռազմական ռադարներն արձանագրել են, որ Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռը միտումնավոր չվուղին փոխել է ու ուղղություն վերցրել Անդամանյան կղզիների կողմը:
Քննիչների կարծիքով, անհայտ ինքնաթիռը, որն անցել է Մալակկայի թերակղզու վրայով դեպի Անդամանյան կղզիներ, կարող է կորած 370 չվերթի ինքնաթիռը լինել: Նրանց տվյալներով, ինքնաթիռը թռել է անցելով չվուղու` ֆիզիկական տարածության մեջ օգտագործվող նավիգացիայի կետերը: Դրանք օդաչուներին օգնում են հետևել առաջադրված օդային միջանցքներին: Այդ փաստի առնչությամբ հետաքննության համար որպես հիմնական վարկած դիտարկվում է ինքնաթիռի առևանգումը կամ էլ զինված հարձակումը:
Tags: Անդամանյան կղզիներ, առևանգում, Զինված հարձակում, ինքնաթիռ, Մալազիա