«Երևան Ջուր» ՓԲԸ-ի Արևելք մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ցրտաշունչ ձմռան պատճառով Երևանի բազմաբնակարան մոտ 50-60 շենքեր, որտեղ մուտքերը փակված չեն եղել, ջրի խողովակները սառչել են և շենքերը ջրազրկվել: «Երևան ջուրն» էլ ամեն ինչ արել է` ավելի մեծ վթարներից խուսափելու համար: Ձմռան ամիսներին ընկերությունն ավելացրել է մատակարարվող ջրի քանակն այնքան, որ ջրի սպառումը օգոստոս ամսվա ծախսից ավելի մեծ է եղել, իսկ իրենք աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:
«Հիմա մենք հորդորում ենք համատիրություններին միջոցներ ձեռք առնել խողովակաները ջերմամեկուսացնելու և նկուղների դուռ ու պատուհանները փոխելու համար, որպեսզի հաջորդ ձմռանը չունենանք այս խնդիրը»,- Կարապետ Օհանյանը: «Երևան ջրի» իրավաբանական և հաճոխորդների սպասարկման բաժնի տնօրեն Արտակ Մալխասյանի պնդմամբ` քաղաքապետարանը ևս ձեռնամուխ է եղել այս խնդրի լուծմանը, արդեն կատարվել են համապատասխան շենքերի գույքագրումներ: Նա հույս հայտնեց, որ համատիրությունների ակտիվ աշխատանքների արդյունքում հաջորդ ձմռանը նման խնդիր չի առաջանա:
Անդրադառնալով մասնավոր տնատիրությունների ջրագծերին` Կարապետ Օհանյանը նշեց, որ դրանք կառուցված են 10-15 մետր խորությամբ և, անգամ ամբողջ օրը ջուրը բաց թողնելու դեպքում, դրանք կսառչեին:
«Մեր բնակիչները պետք է կառուցեն նորմներին համապատասխան, այսինքն` մինչև 70 մետր խորությամբ: Հորդորում եմ մոտագա ամռան ամիսների ընթացքում հնարավորինս վերացնել այս թերությունները` նման խնդրի առաջ չկանգնելու համար»,-ասաց Կարապետ Օհանյանը:
Հարցին` բնակիչների կրած վնասները «Երևան ջուրն» է փոհատուցելո՞ւ, Արևմուտք մասնաճյուղի շահագործման տնօրեն Արամ Սահակյանն ասաց, որ, եթե բնակիչն իր ջրագիծը կառուցել է սխալ, որի պատճառով կրել է վնաս, էլ ինչ փոխհատուցման մասին կարող է խոսք լինել:
Tags: «Երևան ջուր»