Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին զայրացրել է Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի՝ Իրանում հայկական եկեղեցի այցելելու փաստը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին նա գրել է “Twitter”-ի իր միկրոբլոգում։ «Իրանում Էշթոնը այցելել է հայկական եկեղեցի: Հավանաբար տիկին Էշթոնը խոստացել է հայկական եկեղեցիներ այցելել բոլոր այն երկրներում, որտեղ դրանք կան»,- նշել է Մամեդովը։
Մարտի 8-ին Քեթրին Էշթոնը մեկնել էր Իրան` երկրի միջուկային ծրագրի հարցը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակներում նա այցելել էր Նոր Ջուղայի հայկական եկեղեցի, ինչպես նաև հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների և Տեր Բաբկեն եպս. Չարյանի հետ։
Քեթրին Էշթոնը ողջունել էր Իրանի իշխանությունների գործողությունները՝ հայկական ժառանգության պահպանման հարցում։
Tags: ադրբեջան, իրան, հայկական եկեղեցի, Քեթրին Էշթոն
