Շվեդիայի Սառցե հյուրանոցի համարները հայտնի են իրենց անհատական դիզայնով և սառույցից ու ձյունից ստեղծված արվեստի գործերով: Դիզայներները դրանք ստեղծում են երկու շաբաթվա ընթացքում: 140,000 ֆունտ արժողությամբ համարները դիմանում են միայն մի քանի շաբաթ, իսկ հյուրանոցը այժմ համարներ է առաջարկում դեկտեմբերից մինչև 2015թ-ի մարտը ընկած ժամանակահատվածի համար:
Սառցե հյուրանոցի դիզայներների օգնությամբ հյուրերը կարող են բնական սառույցից իրենց անձնական ոճով համարներ ստեղծել:
Հյուրի ճաշակով ստեղծված յուրաքանչյուր համար նրա գնալուց հետո չի օգտագործվում և հալվում է գետի մեջ, իսկ հյուրին նվիրում են համարի հալված ջրից մեկ շիշ, դրա լուսանկարները և էսքիզները:
Այս հյուրանոցը համարվում է աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկը:
Tags: շվեդիա, Սառցե հյուրանոց