Աճուրդի են հանվել ավտովթարի վայրից հայտնաբերված Պոլ Ուոքերի ակնոցները

Պոլ ՈւոքերԱճուրդի են հանվել Պոլ Ուոքերի ավտովթարի վայրում հայտնաբերված իրերը: Այդ իրերի շարքում ընդգրկված են ակնոցներ, որոնք նա կրել է վթարի օրը, կրակմարիչ, որը օգտագործվել է դերասանին և նրա ընկերոջը փրկելու փորձերի ընթացքում, ինչպես նաև վթարված մեքենայի մի մասնիկ:

Իրերը վաճառող անձը հայտնում է, որ ակնոցները գտել է ավտովթարի վայրի մոտակայքում գտնվող թփերի մեջ: Նա փորձել է կապվել Ուոքերի ընտանիքի հետ ակնոցները վերադարձնելու համար, սակայն պատասխան չի ստացել:

Վաճառքից ստացված հասույթի մի մասը կնվիրաբերվի savethemustangs.org բարեգործական կայքին: Կայքում նվիրատվություն կատարողները կարող են ընտրել, թե ինչի համար են ցանկանում գումար նվիրաբերել:

 Անկախ

Tags: , ,